Խնդրում եմ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին

Խնդրում եմ  բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook.com: Հարգելի Սերժ Թանկյան, առաջին լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Դավթյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հարց է տալիս ՀՀ վարչապետ Փաշինյանին: Ռոբերտը Հայաստանի Հանրապետության փողերով մեկնել է ԱՄՆ, Բոստոն ուսանելու: Հատուկ Ռոբերտի համար կառավարության որոշում կա, որով Ռոբերտի բանակում ծառայությունը փոխարինվել է 2 տարվա աշխատանքով:

Ռոբերտին ՀՀ բյուջեից հատկացված փողերի միակ պայմանը եղել է այն, որ նա մեր փողերով ԱՄՆ-ում ուսանելուց հետո վերադառնա Հայաստան և գոնե ՀՀ բանակում ծառայության փոխարեն երկու տարի աշխատի Հայաստանում: Ռոբերտ Դավթյանը ճարպիկ տղա է: Նա ավարտելուց հետո քցել է Հայաստանի Հանրապետությանը և չի վերադարձել:

Ավելին` Ռոբերտը ըստ էության արդեն քրեական հետախուզման մեջ պետք է լիներ պարտադիր զին ծառայությունից խուսափելու հոդվածով, սակայն ինչպես տեսնում եք նա ազատորեն հանդիպում և հարցեր է տալիս ՀՀ վարչապետին:

Մյուս լուսանկարում ՀՀ քաղաքացի Ռոբերտ Աբաջյանն է, ով չփախավ ԱՄՆ, մնաց մեր երկրում, ծառայեց բանակում ու զոհվեց մեր երկրի սահմանները պաշտպանելիս:
Խնդրում եմ ինձ բացատրել, թե երկու Ռոբերտներից ո՞վ է իսկական հայը և ՀՀ հպարտ քաղաքացին…

На изображении может находиться: 5 человек, люди стоят

На изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում