Եղիշե Չարենց․ Դու կապույտը սիրեցիր – չգտար

Եղիշե Չարենց․ Դու կապույտը սիրեցիր – չգտար

Դու կապույտը սիրեցիր – չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր – չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր – չգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր – չգտար…

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում