ՎՊ-ն, որպես արդյունավետ կառավարման համակարգի էլեմենտ, անհրաժեշտություն է մեր երկրի համար. Հ Թովմասյան

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ չի շտապում մեկնաբանել Վերահսկիչ պալատի հաշվետվությունում տեղ գտած չարաշահումները: «Կսպասենք մինչև նախաքննության ավարտը», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով, խնդիր է այն հանգամանքը, որ արդեն իսկ հարուցված կամ ապագայում հարուցվելիք հարցերի վերաբերյալ պե՞տք է ԱԺ-ում բարձրաձայնել, թե՞ ոչ: «Բոլորիս էլ պարզ է, որ այստեղ վերջին ճշմարտություններ չեն հնչում, դատավճիռներ չեն կայացվում, իսկ եթե նույնիսկ գործ է ուղակվել, ապա ուղարկվել է 308 հոդվածով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում: Այստեղ մենք գործ չունենք կառուպցիայի և այլնի հետ, հետևաբար՝ այս հարցերը պետք է նախաքննության մարմինները քննարկեն», -հավելեց Թովմասյանը: Այս մասին գրում է Panoram.am-ը:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումների ձևաչափին և դրանցում առկա «ոչ ճիշտ տեղեկատվություններին», ապա Թովմասյանն ասաց, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա այն առումով, թե որն է, այնուամենայնիվ, դրանց նպատակը:

«Եթե տպավորություն է ստեղծվում, որ ՎՊ-ն պետք է փոխարինի ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը, հարկային, դատական մարմիններին, ապա մենք այստեղ անելիք ունենք՝ ՎՊ-ի դերի և դերակատարության առումով: ՎՊ-ն, որպես արդյունավետ կառավարման համակարգի գլխավոր էլեմենտ, անհրաժեշտություն է մեր երկրի համար»,- հավելեց Թովմասյանը’ նկատելով, որ կառավարությունը պատրաստ է բաց քննարկումների:

Այն, որ ՎՊ հաշվետվութությունը ներկայացվում է ԱԺ արտահերթ նստաշրջանում, նախարարը պայմանավորում է նրանով, որ կառավորությունը պատրաստ է բաց քննարկումների: Այս մաիսն հայտնում է Aysor.am-ը:

Հարցին, թե նախարարության և ՎՊ-ի հաշվետվության միջև կա՞ն հակասություններ, նախարարը չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ վաղը պատրաստում է արտահերթ ելույթ ունենալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում