Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարին
17/06/2013 17:20
Նմանատիպ
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպել է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցեր:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ներկայացրել է այդ խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաեւ մտահոգություն հայտնել այդ խնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների կողմից հաճախակի կրկնվող երկակի ստանդարտների դրսեւորման վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում