Թուրքիայում խառնակ վիճակը շարունակվում է. ոստիկանները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ցուցարարների դեմ
Նմանատիպ
Շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցած սարսափելի հակակառավարական բախումներից հետո, երկուշաբթի օրը թուրքական ոստիկանությունը գործի է դրել ջրցան մեքենաները’ Անկարայում ցուցարարներին ցրելու համար: Նշենք, որ ցույցերն սկսվել են անցած ամսվա վերջից:
Ինչպես գրում է Ռոյթերսը, ոստիկաններն օգտագործել են բարձրախոսներ’ զգուշացնելու համար ցուցացարներին դադարեցնելու իրենց երթը դեպի Անկարայի Կիզիլայ շրջանը:
«Նրանք, ովքեր փողոցներում են, պետք է դադարեցնեն փողոցներն արգելափակելը: Սադրանքներին մի ենթարկվեք: Ոստիկանությունը ուժ կկիրառի», բղավում էին նրանք եւ այդ ժամանակ ջրցան մեքենաները կանգնած էին մի քանի հարյուր մետր այն կողմ:
Երկուշաբթի օրը Ստամբուլում պլանավորված էին մի քանի երթեր եւս, չնայած կառավարության նախազգուշացումներին, որ ցույցերը չեն հանդուրժվելու:
«Փորձ է արվում մարդկանց բերել փողոց’ գործադուլների միջոցով: Այդպիսի բաներ պետք է թույլ չտրվեն», ասել է Թուրքիայի Ներքին գործերի նախարա Մուամմար Գուլերը:
Ըստ աղբյուրի, ոստիկանությունը ձերբակալել է 441 մարդկանց Ստամբուլում տեղի ունեցած բախումների հետեւանքով, եւ 56 հոգի ձերբակալվել են մայրաքաղաք Անկարայում: Նախորդ 18 օրերի ընթացքում ամենաքիչը 4 մարդիկ մահացել են եւ մոտավորապես 5.000-ն էլ վիրավորվել են: Այս տեղեկությունները տրամադրել է Թուրքիայի Բժշկական Ասոցիացիան:
Ինչպես այսօր Twitter-ում գրել է dadaist junker օգտատերը, թուրք ոստիկանները Ստամբուլում օգտագործում են հայկական գերեզմանոցի գերեզմանաքարերը’բարիկադավորվելու, ինչպես նաեւ’ քարերը ցուցարարների վրա գցելու համար: Նշված օգտատերը նաեւ ներկայացրել է դեպքի լուսանկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում