Մեսսին հնարավոր է բաց թողնի մոտ մեկ ամիս
26/09/2019 20:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է շարքից դուրս մնա մոտ մեկ ամսով։ Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն։
32-ամյա արգենտինացին այս անգամ էլ վնասել է ձախ ոտքի ազդրի մկանը։ «Վիլյառեալի» դեմ խաղի առաջին կեսում Մեսսին օգնության կարիք ուներ։ Ընդմիջմանը նա փոխարինվեց։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին Լա լիգայի վեցերորդ տուրում առաջին անգամ էր մրցաշրջանի ընթացքում դուրս եկել խաղադաշտ մեկնարկային րոպեներից։ Արգենտինացին մրցաշրջանի մեկնարկում նաև սրունքի վնասվածք ուներ։
«Բարսելոնան» Լա լիգայի մեկնարկում վեց խաղից հետո 10 միավոր է վաստակել։
Աղբյուր ArmSport.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում