Բակո Սահակյանը ընդունել է հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի թոռանը
17/06/2013 19:37
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է հայ անվանի զորավար, Սարդարապատի ճակատամարտի հերոս Դանիել Բեկ-Փիրումյանի թոռ Յուրի Փիրումյանին:
Նախագահ Սահակյանը ողջունել է Յուրի Փիրումյանին իր նախնիների հողում’ կարեւորելով հայրենիքի հետ ամուր կապերի պահպանման անհրաժեշտությունը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նրա հերոս պապին նվիրված աշխատությունը’ այն պահանջված համարելով պատմական, քաղաքական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյուններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում