Դիվերսիայի արդյունքում ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել

Դիվերսիայի արդյունքում ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։

Այս մասին նշում էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։

Alen Ghulyan-ը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողության լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։

Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։

Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Image may contain: 2 people

Հետևեք մեզ նաև Telegram-ում