Գանձասար-Կապանի առաջին հաղթանակը, Գեղամ Հարությունյանի վերադարձն ու Երևանի 9-րդ պարտությունը (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Երևանում ընդունեց «Երևանին» և 2 անպատասխան գնդակ ուղարկեց վերջինիս դարպասը՝ ընթացիկ մրցաշրջանում տոնել իր առաջին հաղթանակը:
Կապանյան թիմի բացարձակ առավելությամբ անցած խաղում հաշիվը բացվեց 20-րդ րոպեին. «Գանձասար-Կապանի» բազմաքայլ, հիանալի գրոհի արդյունքում Աշոտ Ադամյանը, ստանալով Արամ Քոչարյանի՝ շրջադարձ հարվածով փոխանցումը, մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասն ու առաջ մղեց իր թիմին:
Երկրորդ կեսի մեկնարկում «Գանձասար-Կապանը» կրկնապատկեց իր առավելությունը. գրեթե 2 ամիս վնասվածքի պատճառով բաց թողած Գեղամ Հարությունյանը, փոխարինման մտնելով, գրավեց Գրիգոր Մակարյանի դարպասն ու ընթացիկ առաջնությունում իր առաջին գոլը խփեց՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ «Գանձասար-Կապանը» վաստակեց իր առաջին 3 միավորն ու 7 միավորով բարձրացավ ԲԽ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Երևանը», որը կրեց 9-րդ անընդմեջ պարտությունը, ոչ մի միավոր չունի իր ակտիվում ու եզրափակում է աղյուսակը: