Ի՞նչն է ստիպել արգելել նկարահանել առանձնատները. Բա ասում էիք ժողովուրդն ա որոշում ամեն ինչ…
27/09/2019 21:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Բա ու՞ր մնաց դեմոսը…
Նկարահանման թույլտվություն…
Յա…, իրոք՞…
Բա ասում էիք՝ ժողովուրդն ա որոշում ամեն ինչ…
Եթե ժողովուրդն իրավունք ունի բացել կառավարության շենքի դռները, արգելափակել դատարանները և անարգել խուժել ԱԺ վարչական տարածքը, բա ինչի՞ չեն թողնում այդ նույն ժողովրդին ծառայող լրատվամիջոցները նկարահանեն կառավարական առանձնատները:
Հետաքրքիր ա՝ ի՞նչ է թաքցվում այդ վերանորոգվող տներում:
Համարյա հավատում եմ, որ ոչ վարչապետն է միլիոններ թաքցնում, ոչ էլ ապառիկով հեռուստացույց գնած ԱԺ նախագահը…
Բա ուրեմն՝ ի՞նչն է ստիպել արգելել նկարահանել առանձնատները…
Լավ էլի…
ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր
Հետևեք մեզ նաև Telegram-ում