Լիվերպուլը կարող է հեռացվել Անգլիական լիգայի գավաթից

Լիվերպուլը կարող է հեռացվել Անգլիական լիգայի գավաթից

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Լիվերպուլը» կարող է հեռացվել Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից, հաղորդում է The Athletic-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «Միլթոն-Քինս Դոնսի» դեմ մրցաշարի 1/16 եզրափակչի խաղում «կարմիրների» կազմում խաղացել է մի ֆուտբոլիստ, որը չի բավարարում մրցմանը մասնակցելու համար գրանցման չափանիշներին:

Խաղացողի անունը չի նշվում։

Մեկնաբանելով իրավիճակը՝ լիվերպուլյան աղբյուրն ասել է.

«Ակումբը տեղյակ է պոտենցիալ վարչական խնդրի մասին, որը կապված է մեր խաղացողներից մեկի հետ։ Մենք աշխատում ենք համապատասխան ֆուտբոլային մարմինների հետ՝ այս հարցում փաստեր տրամադրելու համար։ Ակումբն այս իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ չի անի այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել։ Եթե «Լիվերպուլի» մեղքն ապացուցվի, ակումբը կարող է տուգանվել կամ հեռացվել լիգայի գավաթի խաղարկությունից»:

Աղբյուր  ArmSport.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում