Մեսիի ստացած վնասվածքը լուրջ չէ
28/09/2019 15:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքը լուրջ չէ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Վերջինս չի հստակեցրել, թե հարձակվողը երբ կվերադառնա խաղադաշտ` կապելով այն վերականգնողական կուրսի հետ:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնա»-ն մրցել էր «Վիլիառեալ»-ի հետ: Խաղին մասնակցել է նաև «կապտանռնագույնների» առաջատար Մեսին, ով խաղային հերթական դրվագի ժամանակ` մրցակցի ֆուտբոլիստին բախվելով մկանային վնասվածք էր ստացել: