Նոր անուն՝ Սյունիքի մարզպետի պաշտոնին

«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետի թափուր տեղի համար պայքարը շարունակվում է: Նախկին անուններին ավելացել է ևս մեկը: Խոսքը Քաջարանի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Գևորգյանի մասին է: Վերջինս 3 «սռոկ նստել» է քաղաքապետի պաշտոնում` Մաքսիմ Հակոբյանի թեթև ձեռքով, և հիմա պղնձամոլիբդենայինի տնօրենը որդու` Վահեի «ինքնաբացարկից» հետո փորձում է մարզպետ դարձնել: Վ. Գևորգյանը մինչ այդ եղել է Քաջարանի կոմբինատի արհմիության նախագահը: ՀՀԿ-ում գտնում են, որ «էս մի Վարդանի լավն էն է, որ համ Լիսկայի հետ է լավ, ու Լիսկան էլ նրան կօգնի, որովհետև Դոլունցը հաստատ մարզպետ չի նշանակվի»: Ի դեպ, որոշ քաջատեղյակներ էլ պնդում են, որ Քաջարանի քաղաքապետը չի կարող մարզպետ նշանակվել՝ «չի ձգի, կլինի, որ Մաքսիմն է մարզպետը»: Նաև ասում են, որ մարզպետի հարցում ձայնի իրավունք ունի նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը. Սերժ Սարգսյանը նրա կարծիքը ևս հաշվի կառնի, սակայն այդ հարցը դեռ չի քննարկվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում