Իրանն է Հայաստանի և՛ առևտրային, և՛ ապրանքաշրջանառության, և՛ տնտեսական գործընկերը. Հայաստանում Իրանի դեսպան (տեսանյութ)

Իրանն է Հայաստանի և՛ առևտրային, և՛ ապրանքաշրջանառության, և՛ տնտեսական գործընկերը. Հայաստանում Իրանի դեսպան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ապագայում մենք կունենանք ի նպաստ երկու երկրների համագործակցությունների ընդլայնում: Այս մասին Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը:

«Հաշվի առնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հրավերը՝ Իրանի նախագահից մենք սպասելիքներ ունենք, որ հարցեր կքննարկվեն Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև 2 ղեկավարների հանդիպման ժամանակ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր»,- ասաց դեսպանը:

«Իրանն է Հայաստանի և՛ առևտրային և՛ ապրանքաշրջանառության և տնտեսական գործընկերը: Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար հնարավորություն կստեղծի Պարսից ծոցից դեպի Սև ծով տանող ճանապարհի առնչությամբ»,- նշեց նա:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում