Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ չէ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ստացած վնասվածքը լուրջ չէ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է II Tempo-ն: Ըստ պարբերականի՝ հայ կիսապաշտպանի վնասվածքը, որը ստացել էր սեպտեմբերի 29-ին «Լեչե»-ի դեմ խաղում, խորը չէ: Մխիթարյանը կարող է նույնիսկ մասնակցել հոկտեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի հերթական խաղին:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչե»-ին: Առաջին կեսում երկու թիմերը հաշիվը բացելու մի շարք հնարավորություններ ունեին: Առաջին կեսի վերջնամասում «Ռոմա»-ի առավելությունն ակնհայտ էր: Երկրորդ կեսին մեկնարկային ակտիվությունը «Ռոմա»-ն գոլի վերածեց 56-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից գլխի շեշտակի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում