ԲՀԿ-ն Նուբարաշենում զիջում է դիրքերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ աշխատանքից ազատել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառն այն է եղել, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ այդ վարչական շրջանում ՀՀԿ-ն բավական քիչ ձայներ է հավաքել: Նուբարաշենում ԲՀԿ-ն է հաղթել, քանի որ Մհեր Հովհաննիսյանն այդ կուսակցության անդամ է և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկը:

Տ. Մարգարյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակել Արթուր Կիրակոսյանին: Այս լուրն ուշագրավ է այն առումով, որ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն կամաց-կամաց զիջում է դիրքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում