Ծեծի են ենթարկել ԱԱԾ սպայի 80-ամյա հորը և սպառնացել ընտանիքի անդամներին

Հունիսի 2-ին Աշտարակի ձորի տեղանքում լուրջ միջադեպ է տեղի ունեցել։ Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են ձոր։ Նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանն ընկերների հետ և հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է», և պետք է վճարումներ կատարեն։ Սրված իրավիճակը փորձել է փրկել ԱԱԾ սպա Հակոբ Աիլիզյանը։ Նա, երիտասարդին հանգստացնելով ձեռքից վերցրել է նրա զենքը։ Ավելի ուշ երիտասարդները հաշվեհարդար են տեսել սպայի հետ և մտնելով տան բակ՝ ծեծի են ենթարկել նրա 80-ամյա հորը, սպառնալով ընտանիքի մնացած անդամներին՝ պահանջել են վերադարձնել զենքը։

Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, նշել է. «Այդ աստիճան չեմ դրամատիկացնում իրավիճակը։ Միջադեպ է եղել, քննություն է գնում, այնպես որ, սովորական մի վիճակ է…»։ Այնուհետ թերթը մեկնաբանել է. «Նկատեցի՞ք, ԱԱԾ-ի սպային ծեծի ենթարկելը քաղաքապետի համար սովորական մի վիճակ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում