ԲՀԿ-ի արտահերթ արձակուրդը

Այն ժամանակ, երբ Ազգային ժողովում թե ընդդիմության, թե իշխանությունների կողմից եռում է քննադատությունն՝ ուղղված կառավարության աշխատանքներին՝ հաշվի առնելով մի շարք ոլորտներում ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանի արձանագրած խախտումները, իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն կիսադատարկ է թողնում պատգամավորական աթոռներն ու լռում է։

Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում նման պասիվությունը, եւ արդյոք ԲՀԿ-ական հերթական բոյկոտը չէ, «Իրավունքը» նախ փորձեց պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զահրաբյանից, ում «Ճիշտ ժամանակին» կարեւոր զանգ եկավ, եւ նա «ստիպված եղավ» մեր հարցն անպատասխան թողնել։ Նույն հարցը նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին էր սպասում, ով շոգից ու նիստից հոգնած՝ չցանկացավ ընդհանրապես խոսել։

Իսկ ԱԺ նիստերի դահլիճում ձանձրույթը պատել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Հովհաննիսյանին եւ Մարտուն Գրիգորյանին, ովքեր «խորասուզվել» էին բջջային հեռախոսների մեջ»,- գրում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում