Մոսկվայում հրաժեշտ տվեցին Մարկ Զախարովին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած հորդառատ անձրեւին, հոկտեմբերի 1-ին հարյուրավոր մարդիկ Էին եկել «Լենկոմ» մոսկովյան թատրոնի մոտ, որտեղ չորս ժամ տեղի Էր ունենում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովին հրաժեշտի արարողությունը: Ռեժիսորին վերջին անգամ ճանապարհել են ծափահարություններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մալայա Դիմիտրովկա փողոցը, որտեղ գտնվում Է «Լենկոմ»-ը, փակված Էր: «Շնորհակալություն, Մարկ Անատոլեւիչ, բրավո»,-բացականչում Էին բազմությունից: Մարկ Զախարովին հրաժեշտ տալու Էին եկել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, «Մոսֆիլմ»-ն գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, մոոսկովյան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Գալինա Վոլչեկը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Մաշկովը, Եվգենի Միրոնովը եւ ուրիշներ: Քաղաքացիական հոգեհանգստի սկսվելուց առաջ Զախարովի հիշատակին լռության րոպե Էր հայտարարվել: Թատրոնից սգո թափորը կուղեւորվի «Նովոդեւիչիե» գերեզմանատուն, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը:
Մարկ Զախարովը հողին կհանձնվի Լեոնիդ Բրոնեւոյի, Ստանիսլավ Գովորուխինի եւ Օլեգ Տաբակովի շիրիմների կողքին: Մարկ Զախարովը մահացել Է սեպտեմբերի 28-ին կյանքի 86-րդ տարում՝ թոքաբորբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում