Կարկուտից տուժած գյուղացիներին խոշոր գումար է փոխանցվել

Արմավիրում կարկուտից տուժած գյուղացիների համար բացված հաշվեհամարին, վերջապես, խոշոր գումար է փոխանցվել: «Հրապարակ»-ը գրում է, որ տուժած գյուղացիներին 20 մլն դրամ է փոխանցել ֆրանսիացիներին պատկանող Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը:

30 մլն էլ փոխանցել է «ԱԿԲԱ ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը, օրեր առաջ էլ ՊԵԿ-ն է 20 մլն դրամ փոխանցել: Ընդհանուր առմամբ, 127 մլն դրամ է հանգանակվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում