«Ծիրանի», նվիրվելով «Գոհար Վարդին»
04/10/2019 18:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Եթե կատարյալ գեղեցիկը դա սերն է, ապա սիրո կատարյալ արտահայտումը Սայաթ-Նովայի գիրն է, Նաղաշ Հովնաթանի խաղիկները, ժողովրդի ծոցից դուրս եկած երգերի անկեղծությունն ու Կոմիտասի ձեռքով այդ երգերին հավերժություն պարգևելը։ Հոկտեմբեր 15-ին «Ծիրանի» անսամբլը խոսելու է պապերից ժառանգած երաժշտական լեզվով՝ համերգի հուզական գագաթնակետը նվիրվելով «Գոհար Վարդին» (Գրիգոր Առաքելյան- պոեմ «Գոհար Վարդ», գրված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի հիման վրա)։ «Ծիրանի» անսամբլի անդամներն են՝ Դավիթ Ավագյան (թառ), Մարիամ Միրզոյան (ուդ), Գրիգոր Դավթյան (դափ), Գեորգի Մինասյան (դուդուկ, շվի), Արտակ Ասատրյան (դուդուկ), հատուկ հյուր` Գրիգոր Առաքելյան (հայկական վիոլա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում