Հոկտեմբերի 5-ին և 6-ին տեղի կունենա «Մշակութային կամուրջ» պարի փառատոնը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ջավախքի հանրային զարգացման ասոցիացիան և Գյումրու «Քրեյզի» պարի ստուդիան Հոկտեմբերի 5-ին և 6-ին Գյումրու Օազիս համալիրում կազմակերպում են «Մշակութային կամուրջ» պարի փառատոնը։ Այս փառատոնը հաջորդում է մայիսին Ախալքալաքում իրականացված «Մշակութային կանուրջ»-ին։
Ինչպես Ջավախքում, այնպես էլ այս անգամ արդեն Գյումրիում բեմը բարեկամական կամուրջ կդառնա Հայաստանի եւ Վրաստանի տարբեր պարային խմբերի համար։ Փառատոնը չունի ժանրային սահմանափակում, նպատակն է բարեկամական հիմքեր ստեղծել երկու երկրների պարի խմբերի համար, այս փառատոնը պարողների համար ինքնարտահայտվելու եւ նոր ծանոթություններ հաստատելու հարթակ է։
Երկու օր անընդմեջ մշակութային Գյումրին կհյուրընկալի պարողների տարբեր քաղաքներից, շրջաններից եւ գյուղերից։ Սպասվում է անակնկալներով լի մշակութային կամուրջ, որը կազմակերպիչների խոսքով կլինի շարունակական՝ ավելի ընդլայնվող հեռանկարի ակնկալիքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում