Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր. ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Երեք օրում Հայաստանի տարածքում ունենք 1 զոհ և 3 վիրավոր: Ի՞նչ արձագանք կա իշխանությունների կողմից: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում և ձեռնարկվու՞մ են արդյոք: Ասելու բան չկա՞ սեփական հանրությանը, զինված ուժերին, համանախագահներին, գործընկեր երկրներին, միջազգային հանրությանը…
Հորինված թեմաների և պոպուլիստական էժանագին օրակարգի ներքո իշխանությունը լիովին կորցրել է իրականության զգացողությունը, իսկ հանրությունը՝ իր համապատասխան ինստիտուտներով հանդերձ, օր-օրի սպառում է սեփական իմունիտետը…
Մենք չունենք և չենք կարող ունենալ թշնամիներ սեփական երկրում, իրական թշնամին մեր թշնամանքից է ուժ ստանում և այդ ուժը նրան տալիս են ներքին թշնամանք սերմանողները:
Կամ մենք կհասկանանք այս պարզագույն ճշմարտությունը, կամ՝ կհատենք անդառնալիության ռուբիկոնը…
Ցավակցում եմ հայրենիքի պաշտպանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին….
Արագ ապաքինում մեր վիրավոր տղաներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում