Հայաստանում կան գինու տեսակներ, որ ես չեմ կարողանում անգամ արտասանել. Աշխարհահռչակ գինեգործ Փոլ Հոբս

Panorama.am-ը գրում է, որ «Forbes» ամսագրին տված հարցազրույցում աշխարհահռչակ գինեգործ Փոլ Հոբսը, ում անվանում են «գինեգործության Սթիվ Ջոբս», հայտարարել է, որ Հայաստանում զբաղվում է գինեգործությամբ:

Խոսելով գինեգործության ներկայի և ապագայի մասին, Հոբսը Հայաստանը առանձնացրել է որպես տվյալ ոլորտի զարգացման համար հեռանկարային երկիր:

«Հայաստանն այն երկրներից է, որտեղ ես հիմա աշխատում եմ: Հայաստանում կան գինու տեսակներ, որ ես չեմ կարողանում անգամ արտասանել, այնպես որ մենք ամեն ինչ սկսում ենք զրոյից»,- նշել է Հոբսը:

«Հայաստանում գինեգործության տեսակետից ամեն ինչ տեղի է ունենում ինչպես միջնադարում: Մենք ունենք լոգիստիկայի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև փորձաքննության և մատակարարաման հարցեր»,- նշել է գինեգործը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում