Արաքսիա Գյուլզադյան․ Սիրուն ես հոգյակ
Նմանատիպ
Սիրուն ես, հոգյակ, սեր ես ու սիրուն,
Մատաղ եմ կտրել քո լույս աչերուն,
Էրված ու գերված չոքել կսպասեմ,
Մեկ անգամ խոսիր՝ էդ լեզուդ լսեմ։
Բլբուլը երբ քեզի տեսնի,
Իր փափագին պիտի-պիտի հասնի,
Թե որ լինի միշտ քեզի մոտ,
Էլ չի քաշի վարդի կարոտ։
Սարեն ու ձորեն ծաղկունք եմ ջոկել,
Քնքուշ ու ընտիր շրթունքով պոկել,
Վառվռուն ակունք մեկ տեղ փունջ կապել,
Եկել եմ դուռդ, փեշդ եմ ընկել։
Բլբուլը երբ քեզի տեսնի,
Իր փափագին պիտի-պիտի հասնի,
Թե որ լինի միշտ քեզի մոտ,
Էլ չի քաշի վարդի կարոտ։
Ուրիշ բան չունիմ քեզ նվեր տալու,
Ընդունիր ձոնս, մի թողնի լալու,
Դե՛հ, առ, մուրազ տուր, վեր կենամ գնամ,
Սիրային փակված դռներ ետ բանամ։
Բլբուլը երբ քեզի տեսնի,
Իր փափագին պիտի-պիտի հասնի,
Թե որ լինի միշտ քեզի մոտ,
Էլ չի քաշի վարդի կարոտ։
Խոսք և երաժշտություն՝ Շերամ / Գուսան (Գրիգոր Կարապետի Թալյան)
Կատարում՝ Արաքսիա Գյուլզադյանի