Գերմանական «Կուս» քառյակն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հոկտեմբերի 9 ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի հոբելյանական համերգաշարը կներկայացնի գերմանական «Կուս» լարային քառյակին: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Քառյակի անդամներն են. Յանա Կուս ՝ ջութակ, Օլիվեր Ուայլ՝ ջութակ, Ուիլիամ Քոլման՝ ալտ, Միքայել Հախնազարյան՝ թավջութակ։
«Կուս» քառյակի յուրօրինակությունը բոլորից տարբերվող ծրագրերի ընտրության մեջ է: Հանրաճանաչ թեմաները, որոնք առկա են նրանց երկացանկում, մատուցվում են փորձառու և նոր ունկնդիրներին կատարելապես բացառիկ փորձառությամբ և մոտեցմամբ:
Դեռևս կարիերայի սկզբում «Կուս» քառյակն առաջին մրցանակներն է ստացել Գերմանական Երաժշտական Խորհրդի և Բորչիանիի մրցույթի կողմից, արժանացել է Բորլետի-Բուիտոնի մրցանակի, ճանաչվել է Եվրոպական համերգային դահլիճների կազմակերպության «Ծաղկող աստղ» պարգևին: Այսօր «Կուս» քառյակը վարպետության բազմաթիվ դասերով ոգեշնչում է հաջորդ սերունդներին: «Կուս» քառյակը նվագում է բացառապես Պիրաստրո լարերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում