Հովհաննես Թումանյան․ Կտակը
Նմանատիպ
ԹԱՏՐՈՆՈՒՄՆ ԷԼ ԿՌԻՎ
– Ինչո՞ւ եք բեմից հրաժարվել, պա«րոն» Պեննեմեճյան։
– Ըշթա, քիթե՞ք, մենք այնպես սուտ հրաժարեցանք․ մտածեցինք, թե քոմիթեն չի ընդունիլ[1] մեր հրաժարականը․․․ շատ փոշմաներ ենք․․․
– Քո հարն ողորմի, քոմիթեի աչքի լիսն էիր այ[2]․․․
Էդ որ ամեն հրաժարվողի խնդրեն ձեր պատրիարքը խո հիմի տասն անգամ հրաժարված կլիներ։
[3]ԷՋՄԻԱԾԻՆ ԷԼ ԵՆ ԿՌՎՈՒՄ
Ափսո՜ս Աղայանց.
Քեզ ով էր ասում Էջմիածին գնաս.
Բայց դու էլի Քյոռօղլին ես,
Ժողովրդի սիրելին ես,
Դուրս արած էլ թեկուզ լինես,
Քեզ պատիվ կտան Քլոռօղլի, ջա՜ն[4]․․․
«ԿՏԱԿԸ»
Հրեշտակն[5] առաջին փայլեց. տեսավ լաց է լինում աղեն։
– Ինչո՞ւ ես լալիս, դու, Ֆոմիչ, -հարցրեց հրեշտակը։
– Ի՞նչպես չողբամ, աշխատեցի, աշխատեցի, վերջը տվեցի Ներսիսյան դպրոցին, որ շան ճրագները կարդան, մի բարեգործական, որ մշեցիք ուտեն, և այլն։
Ա՜խ, թե կարողանայի հետս բերել։
Խռովեց պահ«ապան» ոգին, շրջեց երկար և անհետացավ դեպի եդեմ, որտեղից[6] հոսեց[7] հրեշտակների օրհներգությունը, և․․․ խնկահոտը հասնում էր[8]։
– Հա՛, հա՛, հա՛, – հանկարծ տարածվեց մի զարհուրելի քրքիջ, և Սադայելը ծխով ու բոցով երևաց[9], կանգնեց զարհուրելի։
– Արտեմ Ֆոմիչ, – գոչեց մեղապարտ հոգին։
– Դու ինձ ի՞նչ ես ճանաչում, – հարցրեց վախեցած խեղճ Ա․․․
– Մենք հին ծանոթներ ենք, – ժպտալով ասաց դևը, խորհրդով աչքով անելով՝ միտդ է գալիս, և նա փսփսաց ականջին։
Այնտեղ ուր-
Այնտեղ – ուր քո բոլոր համփսոնները սպասում են քեզ, ուր բոլոր հարուստներ են հավաքած։
Արտ«եմը» – Երբոր իմացավ դժոխքն է գնալու, ոտը դեմ տվեց։
Սպասիր, հեր օրհնած։ Ախար ես կտակ եմ արել։
– Կտակ, հա՛, հա՛, հա՛, հա՛, – ծիծաղեց դևը[10], նրա չարու հռհռոցից դղրդացին սանդարամետի անդունդները, ծուխն ու բոցը բարձրացավ, և նրանց մեջ կորավ Արտեմ Օսեփիչը։
Այսինչը ամուսնացավ ամենագեղեցկուհու հետ, և թվում էր, որ ինքն ամենաերջանիկն է։ (Բայց նրա գրկում քնած ժամանակ երազում տեսավ)։ Բայց առավոտ զարթնեց[11] տխուր, թախծալի, թե երազում տեսա մի հրաշալի աղջիկ։
Սև ծաղիկները մահվան աշխարհի։
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԵԼՈՒԿ
– Բարև, բարեկամ։
– Բարև, պ. Գուսան. որտե՞ղ էիք, չէիք երևում։
– Բարեգործական ընկերության ժողովումն էի և ինչպես չէի երևում, որ այնքան բարձր- երրորդ կարգումն էի նստել։
– Հա, ես չկարողացա գալ, գիտեք, այնպես որ․․․
– Բայց միթե՞ դուք անդամ չեք։
1. [մենք]
2. բայց ախ, երանի Ներսիսյան դպրոցի հոգաբարձուներն էլ փորձեին մի օր ձեզ պես մտածել․․․ Կամ թեկուզ տեսուչը։ Ո՜րքան կխնդրեինք։
մտածել․․․ Կամ թեկուզ տեսուչը։ Ո՜րքան կխնդրեինք։
3. [ԱՂԱՅԱՆԻՆ]
4. [ԼՈԹԻ]
5. Այս տողի վերևում գրված է․ «Դուք մի թե նամակ չեք ստացել մեր կաթողիկոսից»
6. [գալիս]
7. [լսվում էին]
8. [Ֆոմիչի քթին]
9. [նրա առաջին]
10. [և խոր]
11.զարթնեց[ի]