Ֆուտբոլի ընտրանին վերականգնողական մարզում է անցկացրել
08/10/2019 10:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի մարզահավաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Օրվա երկրորդ կեսին թիմն առաջին կարճ մարզումն անցկացրեց, որը մեծ մասամբ կրում էր վերականգնողական բնույթ:
Մարզմանը բացակայում էին Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Վարազդատ Հարոյանը, Արարատ Մոնրոն և Ռումյան Հովսեփյանը, ովքեր հավաքականին կմիանան շուտով: Կամո Հովհաննիսյանը մարզվեց անհատական ծրագրով:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 12-ին և 15-ին արտագնա խաղերով կանցկացնի, համապատասխանաբար, Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: