Երբ մարդուն փորձում են գցել աղբարկղի մեջ, դա դատապարտելի՞ է, թե՞ ոչ. Զոհրաբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, և հարց է առաջանում՝ երբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչին փորձում են վերցնել, գցել աղբարկղի մեջ, դա դատապարտելի՞ է, թե՞ ոչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկաներին հարց ուղղեց հանձնաժովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
««Հայելի» մամուլի ակումբի հետ կապված դեպքը դատապարտելի՞ է, թե ոչ։ Եթե որևէ լրատվամիջոցի հոդվածը որևէ մեկին դուր չի գալիս, չպետք է ձվերը վերցնել, գնալ, խփել, այլապես Հայաստանում ձվի խայտառակ դեֆիցիտ կսկսվի։ Անհանդուրժողականությունն ու թշնամանքը կարող են ամենավատ տեղը տանել», – ասաց նա։
Նիստին ներկա հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը հիշեցրեց, որ ինքը և իր գործընկերներից Մարիա Կարապետյանը դեռ մարտի 4-ին՝ Նարեկ Մալյանի վրա հարձակում կատարելու օրը, դատապարտող հայտարարություն են տարածել, այնուհետ այդ թեման բարձրաձայնել ԱԺ նիստերի դահլիճում։
«Նման դեպքերին պետք է հստակ գնահատական տալ։ Ես քաղաքացիներին կոչ եմ անում զերծ մնալ բռնություններից և բռնությունների կոչերից։ Դրանք ամենևին մեր օրակարգը չեն սպասարկում։ Եթե ցանկանում եք օժանդակել մեր քաղաքական ուժին, ձգտեք դեպի համերաշխության և հաշտության», – ասաց նա։
Տեսանյութը՝ Tert.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում