Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իտալիայում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Irates.am: Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ելույթներ կունենա Իտալիայում։ Նվագախումբն Իտալիա է մեկնում Վինչենցո Բելլինիի անվան երաժշտական ասոցիացիայի հրավերով՝ մասնակցելու «Վինչենցո Բելլինի» փառատոնին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա երկու համերգով։ Որպես մենակատարներ ելույթ կունենան դաշնակահարներ Գլորիա Քամփաները և Ֆրեդի Քեմփը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հավատարիմ հայ կոմպոզիտորական արվեստը պրոպագանդելու իր առաքելությանը, Իտալիայում կկատարի Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները:
Հյուրախաղերը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում