«Մոնա Լիզան» վերադարձվել է նախկին տեղը
08/10/2019 18:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իտալացի հանրահայտ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը վերադարձվել է նախնական ցուցասրահ՝ Լուվրի Պետությունների սրահ։ Նկարը տեղափոխել էին Մեդիչի պատկերասրահ երկու ամիս առաջ, որը գտնվում է շենքի Ռիշելյե կողամասում։ Այդ ընթացքում նկարը պաշտպանող ապակե պանելը փոխարինվել էր ավելի թափանցիկ գնդականթափանց ապակիով:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Պետությունների սրահում վերանորոգման աշխատանքներ էին ընթանում, պատերը ներկվել են կապույտ։ Դա, փորձագետների վստահությամբ, ավելի լավ կընդգծի նկարների գեղեցկությունը։
Մինչ այդ, Պետությունների սրահը, որտեղ 19-րդ դարի սկզբից գտնվում է «Մոնա Լիզան», չէր վերանորոգվել 15 տարի շարունակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում