Ռուբեն Որբերյան. Երկրագունտ
08/10/2019 20:27
Նմանատիպ
Մութին մեջեն ան խոլարշավ,
Կուրծքը ընկաճ օվկիանին տակ,
Կը բոլորե զերոն անբավ
Կույր օրենքի մը հպատակ:
Էությունը հալած կ’եռա,
Կը թավալի ինք իր վրան,
Ու ցնցվելով մերթ կ’երերա
Ամայության մեջ անսահման:
Այլ օրենքը կը պահե՛ զայն,
Իր ծիրին մեջ, հար նույն միջոց,
Արփին կեդրոնն է հավիտյան,
Զու՛ր կը ժայթքե անզուսպ լավան,
Անդունդը զու՛ր բանա իր ծոց,
Արդեն գծվա՛ծ է իր ճամբան: