Ադրբեջանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա
09/10/2019 10:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Թուրալ Բայրամլըին Փարիզի Շառլ դե Գոլի անվան օդանավակայանի սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում է Minval.az կայքը:
Պատճառը, ըստ որի ադրբեջանցի կիսապաշտպանին չեն թույլատրել մուտք գործել Ֆրանսիա, չի նշվել: Ադրբեջանի և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիաները քննարկում են և փորձում են հասկանալ իրավիճակը:
Ֆուտբոլիստն Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ հոկտեմբերի 9-ին կվերադառնա Ադրբեջան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում