CBSnews: Թուրքիայի ոստիկանության արարքները գցում են Էրդողանի միջազգային վարկը
Նմանատիպ
Խառնակ իրավիճակը Թուրքիայում շարունակվում է: Ինչպես գրում է CBSnews-ը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ ինքը կավելացնի ոստիկանական ուժերն ընդդեմ հակառավարական ցուցարարների:
Հայտարարության հետ ոստիկանությունն սկսել է շրջել ամբողջ երկրով մեկ եւ ձերբակալել տասնյակ մարդկանց, ովքեր կասկածվում են պաշտոնյաների դեմ կատարված բռնությունների համար: Թուրքիայի կառավարությունը մեղադրվում է ցուցարաների հանդեպ ոչ համաչափ ուժ կիրառելու համար: Նշենք, որ այս ցույցերը պառակտում են Թուրքիան արդեն երկու շաբաթից ավելի:
Կառավարությունը մայիսի 31-ին խաղաղ ցուցարարների դեմ դաժան հաշվեհարդար տեսավ Ստամբուլում, ինչը մեծապես վնասեց Էրդողանի միջազգային իմիջին:
Էրդողանը պաշտպանեց ոստիկաններին’ ասելով, որ նրանք հարձակվել են «զուսպ եւ իրենց իրավունքների շրջանակներում»: «Մենք պետք է ուժեղացնենք ոստիկանությանը…», ասել է Թուրքիայի վարչապետը:
Թուրքիայի լրատվականները հաղորդում են, որ ամենաքիչը 25 մարդ է ձերբակալվել Անկարայում եւ շատերն էլ ձերբակալված են Ստամբուլում:
Ավելի վաղ, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց, ովքեր կանգնած են եղել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում’ պասիվ ցույց անելով ընդդեմ Էրդողանի:
Ինչպես գրում է աղբյուրը, մայիսի վերջին սկսված ցույցերը ուժգնորեն ցնցեցին Թուրքիայի դեմոկրատիան:
Լուսանկարը` CBSnews-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում