Իտալական դատարանն արգելել է Լեոնարդո դա Վինչիի հայտնի ստեղծագործության դուրս բերումը երկրից՝ Լուվրում ցուցադրելու համար
Նմանատիպ
Լացիոյի վարչական հարցերով դատարանը չեղարկել է Լեոնարդո դա Վինչիի «Վիտրուվյան մարդը» նկարի դուրս բերումը երկրից՝ Լուվրում ցուցադրելու համար:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով իտալական աղբյուրին, այդպիսով բավարարվել է «Մեր Իտալիա» (Italia Nostra) ասոցացիայի միջնորդությունը, որը դեմ է եղել Իտալիայի և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների՝ նախկինում ընդունած համաձայնագրին:
Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի գործիչների մեկի հանրահայտ աշխատությունը՝ «Վիտրուվյան մարդը», որը պահվում է Վենետիկի Ակադեմիայի թանգարանում, պետք է ուղարկվեր Փարիզ՝ Վինչիի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք ցուցադրությանը։
Չնայած երկու երկրներում մեծ շուքով նշվող միջոցառումներին՝ Իտալիան այդպես էլ չկարողացավ հասնել նրան, որ Լուվրը ցուցադրության համար իտալական կողմին հատկացնի «Ջոկոնդա»-ին:
Աղբյուր՝ Tert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում