Նորայր Մնացականյան – Սայաթ-Նովա․ Արի, ինձ անգաճ կալ
09/10/2019 19:10
Նմանատիպ
Արի՛, ինձ անգաճ կալ, ա՛յ դիվանա սիրտ,
Հայա սիրե, ադաբ սիրե, ար սի՛րե.
Աշխարքըս քունն ըլի, ի՞նչ պիտիս տանի,
Աստվաձ սի՚րե, հոքի սի՛րե, յար սի՚րե։
էն բանն արա, վար Աստըձու շարքումն է,
Խըրատնիրը գըրած՝ Հարանց վարքումն է.
Յիրիք բան կա՝ հոքու մարմնա կարքումն է՝
Գիր սիրե, ղալամ սիրե, դավթար սիրե։
Յիկ, ա՛րի, սի՛րտ, մի՛ կենա մե դամաղի,
Հալալ մըտիկ արա հացի ու աղի.
Հենց բան արա՝ մարթ վըրեդ չը ծիծաղի՝
Խըրատ սիրե, սաբըր սիրե, շար սիրե։
Հընպարտութին չանիս դուր գու քաս Տերիդ,
Խոնարութին արա կանց քիզ դեվերիդ,
Աստվաձ դիփունանցը մին հոքի էրիտ.
Ախկատ սիրե, ղոնաղ սիրե, տար սիրե։
Սայաթ Նովա, էրնեկ քիզ, թե է՛ս անիս՝
Հոքուդ խաթրի մարմնուդ ումբրը կես անիս,
Թե գուզիս, վուր դադաստան չը տեսանիս՝
Վանք սիրե, անապատ սիրե, քար սիրե։