Մի,՛ զոհաբերեք դեմոկրատիան հանուն էներգետիկ շահերի. պետիցիա ուղղված ԵՄ-ին

Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի մեծ խումբ պետիցիայով դիմել է Եվրամիության ղեկավարներին’ Իլհամ Ալիևի Բրյուսել կատարած այցի ժամանակ բարձրացնելու երկրում մարդու իրավունքների խախտման հարցը և ազդեցություն գործելու այդ ոլորտում առկա խնդիրների լուծման վրա:

Ինչպես տեղեկացնում է «Contact.az»-ը ,պետիցիայի նախաձեռնողները Մարդու իրավունքների ակումբի Մեդիա կենտրոնի 50-ից ավելի ակտիվիստներն են, ովքեր դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին և ԵՄ-ի խորհուրդի նախագահ Հերման վան Ռոմպեյեին:

« Իհարկե, բանակցությունների ընթացքում ամենակարևոր թեման կլինի Ադրբեջանի և ԵՄ-ի միջև էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Հարավային գազային միջանցքը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Սակայն չպետք է անտեսել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակի մասին, որը ևս արժանի է քննարկման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ակտիվիստները նշել են, որ Ադրբեջանի կառավարությունը չի իրականացնում ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները:
Այնուհետև խոսում են գալիք ընտրությունների մասին, որտեղ 2009թ-ի սահամանադրական փոփոխությունեյրից հետո, երրորդ անգամ իր թկնածությունը դնելու իրավուք ստացավ Իլհամ Ալիևը: Նրա վարած քաղաքականության հետևանքով ճանապարհից դուրս են մղղվում բոլոր այն թեկնածուները, ովքեր կարող էին նրա հետ արժանի պայքար մղել: Ռեժիմի նկատմամբ ցանկացած քննադատություն անընդունելի է և պատժելի:

Պետիցիայի մեջ անդրադարձ է կատարվում նաև ձերբակալված ակտիվիստներին և բանտում նրանց սարսասփելի պայմաններին:
Վերջում կոչ է արվում ԵՄ-ին դեմոկրատիան չզոհաբերել հանուն էներգետիկ շահերի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում