Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը կմասնակցի «Abish Alemi» միջազգային փառատոնին
09/10/2019 20:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պատվիրակությունը հոկտեմբերի 11-14-ը կմասնակցի Ղազախստանի Ակտաու քաղաքում կայանալիք «Abish Alemi» միջազգային թատերական փառատոնին: Միջոցառմանը մասնակցելու են ինչպես ԱՊՀ, այնպես էլ այլ պետությունների ներկայացուցիչներ:
Թատրոնը փառատոնին կմասնակցի Գ. Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» հոգեբանական դրամայով։ Ներկայացման ռեժիսորը Մարիամ Մնացականյանն է։ Պատվիրակությունը հոկտեմբերի 10-15-ը կմասնակցի փառատոնի շրջանակում կազմակերպված վարպետաց դասերին, բաց քննարկումներին, կհյուրընկալվի հայկական համայնքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում