Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին

Ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 10-ին Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրի Պ. Գլադիլինի պիեսի հիման վրա բեմադրված «Ուրիշ մարդը» ներկայացումը, որի հեղինակը Գոհար Փոքրիկյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի շրջանակում, որն անցկացվում է հոկտեմբերի 7-11-ը, նախատեսված է վեց ներկայացում` Երևանի թատրոնների մասնակցությամբ:

Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Թատերական փառատոնը անց է կացվում Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում