Նկարիչ շիմպանզե Կոնգոն

Նկարիչ շիմպանզե Կոնգոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այս նկարչի աշխատանքները երբեմն ձեռք են բերել Պաբլո Պիկասոն և Ժան Միրոն իրենց հավաքածուների համար։ Իսկ այսօր, Եվրանյուզի հաղորդմամբ, Կոնգո անունով շիմպանզեի վրձնին պատկանող 55 կտավ լոնդոնյան The Mayor Gallery վաճառելու է։

Կոնգոյի ուշագրավ գեղարվեստական ունակությունը հայտնաբերել է 1950-ականներին բրիտանացի կենդանաբան Դեսմոնդ Մորիսը։ Նրա նկարներն առանձնանում են համարձակ գծերով, գույնի զարմանալի զգացողությամբ։

«Ես հիշում եմ այն օրը, երբ նա սովորեց շրջան գծել։ Նա դա համարեց շատ գրավիչ։ Սկսեց ամբողջ էջով շրջաններ անել, և ես տեսա նկարչության ժամանակ ծայրահեղ կենտրոնացում։ Եթե ես փորձեի նկարելու ընթացքում նրան կանգնեցնեի, նա կբղավեր և հիստերիայի մեջ կընկներ»,- պատմել է Մորիսը։

Շիմպանզե Կոնգոն ստեղծել է ավելի քան 400 գծանկար և նկար։ 2005 թվականին Bonhams աճուրդային տունը վաճառել էր նրա երեք նկար 17 հազար դոլարով։

Պատկերասրահի տնօրենը, որն այժմ ներկայացնում է Կոնգոյի նկարներն, ասել է. «Հաճելի է գիակցել, որ այս տարօրինակ աշխարհում՝ լի ռեալթի-շոուներով և կեղծ լուրերով, կարող է տեղի ունենալ իսկակական բացահայտում, ինչպես սա՝ բացահայտելով իսկական նկարչի»։

Շիմպանզե Կոնգոն մահացել է 1964 թվականին 10 տարեկանում։ Դեսմոնդ Մորիսը, որը 92 տարեկան է, որոշել է բաժանվել նրա նկարներից, բացի մեկից, որն ամենասիրելին է։

Շիմպանզե Կոնգոյի նկարների վաճառքը կայանալու է դեկտեմբերի 3-19-ը։ Աշխատանքի գները տատանվում են 1600-6600 եվրոյի սահմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում