Նոբելյան կոմիտեին քննադատել են Հանդկեին մրցանակ տալու համար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումն ավստրիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Պետեր Հանդկեին հասարակության դժգոհությունն է հարուցել: Մշակույթի մեջ ներդրման համար նա 740 հազար եվրո է ստացել, դիպլոմ և շքանշան:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Շվեդական ակադեմիայի այս որոշումը քաղաքական և հասարակական գործիչների շրջանում բուռն դժգոհություն է առաջացրել: Քննադատության պատճառն այն է, որ Հանդկեն բացահայտ սատարել է սերբական կողմին 90-ականների Հարավսլավիայի պատերազմի ժամանակ և մոտ է եղել Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեվիչի հետ: Նոբելյան կոմիտեի որոշումը քննադատողների մեջ է Ալբանիայի արտգործնախարար Գենտ Սաքայը, որը «ցեղասպանություն ժխտողի» մրցանակի հանձնումն անվանել է ամոթալի: Քննադատել է նաև Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին՝ հայտարարելով, որ ակադեմիայի որոշումը «վիթխարի ցավ է պատճառել անթիվ զոհերին»: Ինքը՝ Հանդկեն նշել է, որ տպավորված է իր հաղթանակով և ակադեմիայի որոշումը շատ համարձակ է որակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում