Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոնն է

Շանթ Սարգսյանը շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոնն է

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած աշխարհի առաջնության մինչև 18 տարեկանների պայքարում Շանթ Սարգսյանը 11 հնարավորից հավաքելով 8,5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը երրորդն է (8 միավոր): Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոնը հնդիկ Պրագնանդհան:

Աղջիկների պայքարում նույն տարիքային խմբում Աննա Խաչատրյանը միայն 22-րդն է:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում