«Ջիվան, քո նվագը աղոթք է». դուդուկի վարպետը նշում է ծննդյան 91-ամյակը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Մի անգամ ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել է. «Ջիվան, սա նվագ չէ, այլ աղոթք է», հետագայում այդ տողերը տեղ են գտնում Ջիվանի՝ 1982թ.-ին թողարկած ձայնասկավառակի վրա:
Հոկտեմբերի 12-ին Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է, այսօր դուդուկի վարպետը դառնում է 91 տարեկան։
Հայկական դուդուկը` ծիրանափողը, աշխարհում ճանաչելի են դարձել նաև վարպետի կատարումների շնորհիվ: Ջիվան Գասպարյանը դուդուկը տարածեց աշխարհով մեկ` կամուրջ ստեղծելով հայ և մյուս ժողովուրդների մշակույթների միջև:
Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է, նա ծնվել է նույն օրը` 1928-ին: Նա դժվար մանկություն է ունեցել. մայրը վաղ է մահացել, իսկ հայրը զինվոր է եղել Երկրորդ համաշխարհային պատերազում: Այդ պատճառով էլ նա մեծացել է որբանոցում:
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի: 1947-ին ազգային սիրողական համույթի հետ մեկնել է Մոսկվա, որտեղ համերգից հետո Ստալինից ստացել է Պրոբեդա ժամացույց: 1949-ին միացել է Թաթուլ Ալթունյանի անվան ազգային երգ ու պարի համույթին, և իր առաջին մասնագիտական հանդիսումը որպես մենակատար` եղել է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր:
Նա, որպես դուդուկահար, առաջին մրցանակը ստացել է 1956-ին։ 1959-ին ստացել է առաջին ոսկե մեդալը` Չորրորդ Միջազգային փառատոնում։ Նույն մրցույթին մասնակցելով նաև 1962թ-ին` նա շահել է արծաթյա մեդալ, իսկ 1973-ին՝ բրոնզե: Այս մրցույթից հետո, 1973թ-ին նրան շնորհվում է ԽՍՀՄ-ի ազգային արվեստագետ պատվավոր կոչումը:
Դուդուկահարն իր գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների։ 2001թ. արժանացել է «Ոսկե գլոբուս», 2002թ.՝ «Womex Aword» միջազգային հեղինակավոր մրցանակների։ 2002թ. ներկայացվել է ԱՄՆ «Գրեմմի» միջազգային երաժշտական մրցանակի։ Հայաստանի եւ Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է։ 2017թ. արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է։
Նա հայտնի է նաև համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ իր համագործակցություններով՝ Սթինգ, Մայքլ Բրուք, Լիոնել Ռիչի, Դերեք Շերենյան, Հանս Զիմեր եւ շատ ուրիշներ։
Մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած այնպիսի ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսիք են՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006թ., ԱՄՆ), «Ձյուն եւ մոխիր» (2015թ., Ռուսաստան) եւ այլն։ Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
«Գլադիատոր» ֆիլմի սաունթրեքի հեղինակ գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմերը բարձր է գնահատել դուդուկահարի գործունեությունը։ Մի առիթով ասել է. «Ես միշտ երազել եմ երաժշտություն գրել հենց Ջիվան Գասպարյանի համար, քանի որ իմ կարծիքով նա աշխարհի լավագույն երաժիշտներից մեկն է. նա ունակ է կախարդել, նա ունակ է ցնցել: Նա ստեղծում է իր տեսակը չունեցող կատարյալ գեղեցիկ երաժշտություն, այնպիսի երաժշտություն, որը միանգամից մխրճվում է հիշողությանդ մեջ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում