Չեխիայում սուգ է հայտարարվել երգիչ Կարել Գոտի՝ «չեխական սոխակ»-ի մահվան կապակցությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Չեխ Էստրադային երգիչ Կարել Գոտի մահվան կապակցությամբ Չեխիայում սուգ է հայտարարվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Պրահայի Սուրբ Վիտա տաճարում տեղի է ունեցել հիշատակի արարողություն, որին մասնակցել են Չեխիայի բարձրաստիճան պաշտոնատարներ, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելլեգրինիին և մշակույթի նշանավոր գործիչներ։
Կարել Գոտը, որին համարում էին չեխական փոփ երաժշտության թագավոր, նրան անվանում էին «չեխական սոխակ», մահացել է հոկտեմբերի 2-ին 80 տարեկան։ Նա մահացել է Պրահայի իր տանը՝ ընտանիքի շրջապատում։
Սեպտեմբերի սկզբին նա լրագրողների հայտնել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են սուր լեյկեմիա։
Ստեղծագործական կարիերայի ընթացքում Գոտը ձայնագրել Է ավելի քան 2 հազար երգ: Միայն Չեխիայում թողարկվել է նրա ավելի քան 200 ալբոմ, վերջինների թվում է՝ «Ta pravа»-ն (2018-ի հունիս): Արտասահմանում, ընդհանուր առմամբ, վաճառվել է նրա ձայնագրություններով 30 մլն աուդիոկրիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում