Բիբլիական Արարատն իր ամբողջ հմայքով ներկայացվեց լեռանը նվիրված ցուցահանդեսում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դասական և ժամանակակից նկարիչների 36 գեղանկարչական, տասը գրաֆիկական աշխատանք ներկայացվեց «Արարատ. Սրբազան լեռը» խորագրով բացառիկ ցուցահանդեսում: Այն բացվեց հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արվեստասերները ցուցահանդեսում կարող են տեսնել Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի և այլ հեղինակավոր նկարիչների գործեր, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ։
«Բոլոր աշխատանքներն ինքնատիպ են, բայց հատկապես գեղանկարչական ստեղծագործություններում երևում է Արարատ լեռան պատկերման այն բազմազանությունը, որ մենք տեսնում ենք հայ կերպարվեստում: Արարատը հայրենիքի խորհրդանիշ է, նոր կյանքի կառուցման սկիզբ», – նշեց պատկերասրահի ավագ գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Քնարիկ Ավետիսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում