Եղիշե Չարենց․ Եվ երբ դադարեց…
15/10/2019 21:50
Նմանատիպ
…Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:
Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկված հոգուս –
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս՝
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ – երազ…
Ո՛չ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեւ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողո՛ւմ էին թևերը նրա…