ԲՀԿ-ի սպասված ինքնախոստովանությունը

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ուշագրավ խոստովանություն է արել: «Հրապարակ»-ի թղթակցի դիտարկմանը, թե կառավարության, վարչապետի հանդեպ վերջերս ԲՀԿ վերաբերմունքը մեղմվել է, ասել է, որ այն ժամանակվա ակտիվությունը պայմանավորված էր ընտրություններով. «Քաղաքապետի ընտրությունն ակտիվ քաղաքական կամպանիա էր, էսօր այդ պահերն անցել են արդեն… Կառավարության կատարողականին ակտիվ մասնակցություն եղել է, կուսակցությունը համարժեք իր դիրքորոշումը ցույց է տվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում