Ռոնալդուն Ինսթագրամում երկու անգամ ավելի է վաստակել Մեսսիից
16/10/2019 15:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panroama.am: Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականին 44,1 միլիոն եվրո է վաստակել Իսնթագրամում գովազդի միջոցով: Անցյալ տարի նա սոցցանցում 49 գովազդային հոլովակ է հրապարակել ամեն մեկը 900 հազար եվրո արժեքով: Երկրորդ տեղում Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին է: Նա 36 հրապարակում ունի, ամեն մեկը 590 հազար եվրո արժեքով:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ արգենտինացին ստացել է 21 միլիոն եվրո: Երրորդ հորիզոնականում ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեններն է՝ 14,4 միլիոնով, չորրորդը Դևիդ Բեքհեմն է՝ 10 միլիոն եվրոյով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում