Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք

Արմեն Աշոտյան. Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, FacebookԹուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց տեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ թե Ռուսաստանում, թե Արևմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների:

Իսկ ի՞նչ ենք անում մենք:

Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս:

Հա, մեկ էլ Միլանում և Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում:

Դե արի ու մի խենթացիր…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում