Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին

Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց ԱԺ դիմումի հիման վրա Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու մասին որոշումը:

Վստահ եմ` պատահական չի, որ հենց հիմա հրապարակվեց այդ որոշումը: ԱԱԾ, Քննչական և այլ իրավապահների` բառիս բուն իմաստով օգտագործմամբ երկրում բռնապետություն ու վախի մթնոլորտ հաստատելու Փաշինյանի փորձերը շատերին է միավորում դրա դեմ պայքարող մարդկանց շուրջ: Ճիշտ այնպես, ինչպես իրավական համայնքն է այսօր կանգնել Հրայր Թովմասյանի մեջքին:

Ինքս աջակցությունս եմ հայտնում ՍԴ նախագահի ընտանիքին: Վստահ եմ` էս մանր-մունրներն` իրենց կեղտոտ խաղիկներով, ոնց անսպասելի հայտնվել են, այդպես էլ կանհետանան: Իսկ ձեր տոկունությունը, հարգելի Թովմասյաններ, գործոն է, որ երկիր է պահում: Աստծով:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում